Բլինքենն ասում է...
Լավրովն ասում է...
Միշելն ասում է...
Մակրոնն ասում է ...
Իսկ նորին գերազանցություն Մեծ Բրիտանիան… չի՛ ասում, գործում է:
Հայաստանին ու Ադրբեջանին էլ, մեկին որպես Գիքոր, մյուսին որպես Բազազ Արտեմ, մի թոկով կապել ու իր ուզած ճամփով, իր ուզած տեղն է քշում՝ հանուն իր շահի:
ՈՒ թքա՛ծ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա:
Բոլորի շուրթերին Վաշինգտոնն է, Բրյուսելն ու Մոսկվան:
Այնինչ պիտի Լոնդոնը լիներ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ
Ծաղրանկարը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)